Սիրելի կանայք, կներեք մեզ, որ այս ազգակործան սինլքորը դեռ շարունակում է ներկայացնել մեր պետությունը․ Ռուբեն Հակոբյան
Advertisement 1000 x 90

Սիրելի կանայք, կներեք մեզ, որ այս ազգակործան սինլքորը դեռ շարունակում է ներկայացնել մեր պետությունը․ Ռուբեն Հակոբյան

Գետինը մտնես

Իշխանությունը պահելու նպատակով հազարավոր հայորդիներին գլխատած դահիճը Կանանց միջազգային օրվա առիթով շնորհավորել է արիացած կանանց ու որդեկորույս մայրերին։

Այն կանանց, ովքեր թույլ չէին տալիս, որ Եռաբլուրն իր ներկայությամբ պղծի իրենց որդիներին ու ամուսիներին մահվան դատապարտած իշխանատենչը…

Այն կանանց, որոնց նկատմամբ ամենաստոր ձևերով բռնություն կիրառելով՝ քարշ էին տալիս ոստիկանության բաժանմունքներ…

Սիրելի կանայք, կներեք մեզ, որ այս ազգակործան սինլքորը դեռ շարունակում է ներկայացնել մեր պետությունը և իր անբարո պոպուլիզմով փորձում է նաև խաղալ ձեր զգացմունքների հետ։

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից