Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում վրացական համարանիշներով Ford մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցում բախվել է կայանված տրակտորին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանեկ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարատկի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։