Փրկարական ծառայություն փետրվարի 11-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությանից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Գազել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1997 թ. ծնված Գ. Ո.-ը, 1998 թ. ծնված Թ. Թ.-ը, 1983 թ. ծնված Ռ. Վ.-ը, 1998 թ. ծնված Դ. Մ.-ը, Գ. Գ.-ը, Ս. Գ.-ը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր՝ 1953 թ. ծնված Ս. Ա.-ը հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: