
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Է. Ս.-ին պատկանող տան տանիքը՝ ամբողջությամբ (130 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: