Հիշո՞ւմ եք չէ, որ սրանց համար ավտարիտետ էին բացառապես միջազգային հիմնարկները։
Հիմի դուք նայեք թե հայտնի Գելափն ինչ ա ասում Ազատ գյուղի ողբերգության թեմայով։ Եվ ուրեմն, ըստ հարցման արդյունքների նիկոլի առաջ քաշած թեզը, նու էն կռիվ կինոն էլի, որ կառավարության նիստին պատմում էր, թե 5 լիտրանոց կանեստրով բենզին են լցրել, հետո ամանը շպրտել և այլն, հարցվածների 51, 7 տոկոսը ընդհանրապես չի վստահում, իսկ 18, 8 տոկոսն ավելի շուտ չի վստահում։
Ասել է թե, հարցվածների մոտ 69 տոկոսը չի վստահում վարչապետ կոչվածի բանավոր առաջ քաշած լոլոյին։
Ինչ ա ստացվում. եթե անգամ նման ողբերգական դեպքի մասով ա հանրային տոտալ անվստահություն, երբ անհասկանալի պայմաններում 15 զինծառայող մահացավ, էլ ինչ իշխանության կամ կառավարության հանդեպ գոյություն ունեցող վստահության, բարձր վարկանիշի մասին ա խոսքը։
Դատարկաբանություն ու պաթոս։
Էս թվերը վերահաստատում են, որ սրանց ոչ մի խոսք` ո’չ Արցախի հարցում, ո’չ արտաքին քաղաքականության թեմաներով, առավել ևս ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ ունեն զրո վստահություն։ Մարդկանց ընդամենը թմրեցնում են, մանիպուլացնում ու անցնում հերթական ռաունդին։
Սրանք զրոյական իշխանություն են` մինուսավոյ ռեյտինգով։
Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից