Թրամփը սկսել է արտաքսել ապօրինի միգրանտներին
Advertisement 1000 x 90

Թրամփը սկսել է արտաքսել ապօրինի միգրանտներին

«Թիրախը նաև Լոս- Անջելեսն է։

ԱՄՆ էմիգրացիոն իշխանություններն ապօրինի միգրանտների դեմ լայնածավալ գործողություններ են սկսել իրականացնել՝ երկրից արտաքսելու նպատակով։ Թրամփը իրականացնում է իր նախընտրական խոստումներից հերթականը՝ ապօրինի ներգաղթյալների դեմ կոշտ պայքարը։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս գործողություններն իրականացվելու են օրինախախտ միգրանտների նկատմամբ, ովքեր ապօրինի գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում։ Արդեն երկու օր է մի քանի նահանգներում գործընթացը սկսվել է։ Այդ նահանգների թվում է Կալիֆորնիան, մասնավորապես Լոս-Անջելեսը։ Շուրջ 110 անձ ձերբակալվել է, որից 40-ը դեպորտացիայի է ենթարկվել Մեքսիկա։ Հայաստանի քաղաքացիների մասին դեռ տեղեկություններ չկան»,- Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։



Նման նյութեր