Տարոն Չախոյանը տնօրինում է պոռնոկայք․ Վազգեն Սաղաթելյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տարոն Չախոյանը տնօրինում է պոռնոկայք․ Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից․

«Տարոն Չախոյանը տնօրինում է պոռնոկայք

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն ինքը իշխանական գլխավոր պրոպագանդոն ու ֆեյք տեղեկատվության տասովշիկ Տարոն Չախոյանը 2 օր առաջ Հանրայինի եթերում մի շարք մանիպուլյատիվ ու կեղծ հայտարարությունների թվում հերթական անգամ հղում է արել սեփական «արտադրության» ապատեղեկատվությանը, ներկայացնելով դա իբրև փաստ: Խոսքը գնում է Արթուր Վանեցյանի կողմից իբր արված հայտարարությանը, թե «երբ ոտքը գետնին խփի՝ 200,000 մարդ դուրս կգա փողոց»: Այս հորինված արտահայտության սկզբնաղբյուր է հանդիսացել Տարոն Չախոյանի անունով գրանցված Armenianews.net կայքը, որից արտատպել են իշխանական freenews-ն ու araratnews-ը: Դեռ 2020 թվականին infocom-ը հրապարակել էր ապացույց, որ armenianews և medianews ֆեյք կայքերը պատկանում են Չախոյանին: Առ այսօր, այս կայքերը ակտիվ գործում են ֆեյսբուքում, Armenianews-ի փեյջում առկա է հղում կայքի վրա, որի վրա սեղմելիս հայտնվում ես էսկորտ ծառայության / պոռնո կայքում:

Այսպիսով պետք է փաստենք, որ Չախոյանը որոշակիորեն ավելի մոտ է դարձել իր իրական առաքելությանը և այժմ համատեղում է պրոպագանդոնի ու պոռնոինդուստրիայի ներկայացուցչի աշխատանքները:

Սրան անպայման ավելի մանրամասն անդրադառնալու ենք եկող երկուշաբթի՝ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում»։



Նման նյութեր