
Դանիել Իոաննիսյանը բացահայտում է Հ1 եթերում կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից հնչեցրած ստերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` ու շարունակել ներքաղաքական կյանքում առկա մյուս «ուշագրավ» զարգացումները. «Փոխքաղաքապետին կալանավորում են առողջապահության փողնախարար եղած ժամանակ կովիդյան էպոպեայի համար, որից ցնցումների մեջ է ընկնում Արսեն Թորոսյանը… ՀԵՏՔԸ անհերքելի փաստեր է բերում Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի ԴՂՅԱԿՆԵՐԻ մասին…
Ավինյանին ավելի շատ իշխանական մեդիան է քլնգում, քան՝ ընդդիմադիրը… Պարեկները մի օր տնային գողություն են անում, մյուս օրը ընդդիմադիր ձերբակալում…
Քաղպայմանագիր կուսակցության նախագահի տեղակալներն են ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանը և ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը…
Թերևս ПОПКОРН В СТУДИЮ»: