«Ստի դեդեկտորը»․ Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Ստի դեդեկտորը»․ Ավետիք Իշխանյան

ՍՏԻ ԴԵԴԵԿՏՈՐԸ

Վաղը վարչապետ կոչեցյալի ասուլիսն է լինելու։Հավանաբար այդ արարածն իր տերերից հերթական ցուցումն է ստացել և ինչպես միշտ պարտավորված է այն կատարել, հակառակ դեպքում ինչե՜ր կբացահայտվեն։ Սպասենք «խաղաղության» անվան տակ, հերթական դավաճանական քայլերի մասին բարբաջանքներին․ Արցախից ևս մեկ անգամ հրաժարվելու,ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուս խաղաղապահների, ռուսական ռազմաբազայի , թշնամուն նոր տարածքների զիջումների մասին։ Եվ այս ամենը համեմված ահաբեկումներով, նաև տարատեսակ ու բազմաթիվ ստերով և կեղծիքներով։

Հ․Գ․ Առաջարկում եմ արդարադատության նախարարության կողմից ձեռք բերված «Ստի դեդեկտորը» փորձարկել վաղը՝ վարչապետ կոչեցյալի վրա։ Համոզված եմ, սարքը չի դիմանա և կպայթի։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր