Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ,
Նայելով ոմանց փառավոր դնչին,
Թե ինչո՞ւ է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք – այսքան փոքրիկ ու չնչին։
***
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
– Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…»։
***
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել են
Կրակները հին։