
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցավ ՀՎԿ 2-րդ համագումարը:
Փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նախընտրական պայքարին` նշելով. «Կփշրվեն նրանց մատները, որոնք կփորձեն գողանալ ՀՎԿ պտուղներից, ՀՎԿ-ն իմ զավակն է, դուք իմ զորքն եք, ես թույլ չեմ տա, կոչնչացնեմ, իմ մատներով կհանեմ նրանց աչքերը, ովքեր կփորձեն իրենց գարշահոտությամբ վարկաբեկել ՀՎԿ-ն»: Խոսելով ազգային հարստությունը երկրից դուրս բերելու մասին` Հեղինե Բիշարյանը մասնավորապես նշեց.
«Ձեր քթից գա, չվայելեք էդ փողերը։ Մենք որևէ կապ չենք ունեցել որևէ օֆշորի հետ, սա է մեր տարբերությունը, իշխանության մեջ մենք ծառայել ենք ժողովրդին»: