Գիտության և մշակույթի ջախջախում. Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

Գիտության և մշակույթի ջախջախում. Ավետիք Իշխանյան

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՋԱԽՋԱԽՈՒՄ

Դեռևս 2021թ․ վարչապետ կոչեցյալը հայտարարեց բուհերի և գիտական ինստիտուտների ջախջախման մասին։ «Ի պատիվ» իրեն, նա իր «խոստումը» , այն է ջախջախել Հայաստանի գիտությունն ու մշակույթը՝ հետևողականորեն իրականացնում է։ Առաջին հարվածը Բրյուսովի անվան համալսարանինն է։ Արդեն ծրագիր կա ակադեմիական գիտական ինստիտուտների և Պետ․ Համալսարանի միավորման անվան տակ , ջախջախել Գիտությունների Ակադեմիան։ Նույն ճակատագիրը սպասվում է Պոլիտեխնիկին, Բժշկական համալսարանին, մի խոսքով՝ բոլորին։ Զուգահեռ ջախջախման վտանգի տակ են պետական թատրոնները։Այսօր բրյուսովցիները բողոքի ցույցեր են անում,սակայն նրանց չեն միանում մյուս բուհերի, ակադեմիայի աշխատակիցները, թատրոնների անձնակազմերը։ Կարծես այն իրենց չի վերաբերում։ Սպասեք հարգելիներս, շուտով։ Ահա և ձեզ դավաճան-քայքայիչի հաջողության գրավականը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր