Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան․
«Էշին կապեցին ծառից, սատանան եկավ ու արձակեց։
Էշը մտավ հարևանների այգին ու սկսեց տրորել և ուտել ամեն ինչ։ Հարևանի կինը տեսավ դա, վերցրեց հրացանը և կրակեց էշի վրա։ Էշի տերը լսեց կրակոցը, դուրս եկավ, տեսավ իր սատկած էշին, և սկսեց կրակել հարևանի կնոջ վրա։
Վերադառնալով տուն` հարևանը գտավ իր սպանված կնոջը և զայրույթից սպանեց էշի տիրոջը։
Էշի տիրոջ երեխաները, երբ տեսան իրենց մահացած հորը, այրեցին հարևանի տունը: Իսկ հարևանը վրեժխնդիր լինելով սպանել տվեց նրանց։
Սատանային հարցրեցին, թե ի՞նչ ես արել, ինչու՞ այդպես արեցիր: Նա պատասխանեց. «ոչ մի վատ բան չեմ արել, ուղղակի էշին ազատ եմ արձակել»:
Առակն ինչ կցուցանե. եթե ուզում եք կործանել ինչ-որ բան` ազատություն տվեք էշերին»: