Հայոց բանակի «5-րդ շարասյունը» կամ մեղավորներ նշանակելու ինստիտուտը:
Մեր արժանապատվությունից ցածր ենք համարում մեկնաբանել՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող տխրահռչակ կերպարի մամուլի ասուլիսը, սակայն հաշվի առնելով, որ չարությունը տարածելու համար, բավական է միայն այն, որ լավ մարդիկ ձեռքները ծալած նստեն և ոչինչ չանեն, ուստի հայտնում ենք մեր դիրքորոշումը՝ Հայոց բանակում «5-րդ շարասյան» իբրև գոյության մասին պնդումներին, մասնավորապես՝
«5-րդ շարասյուն» քաղաքական հասկացության հիշատակումը, փաստում է այն, որ այսօրվա՝ Հայոց բանակը, իր տապալված «բարեփոխումներով» հանդերձ, մանիպուլյացիայի «մաստեր կլաս»-ի հետևանքով բերվել է քաղաքական հարթակ՝ բանակը վարկաբեկելու և 44 օրյա պատերազմի պարտության թիվ մեկ պատասխանատու նշանակելու նպատակով, քանզի հանրության աչքից արդեն անհնար է թաքցնել, որ «ժամանակակից կործանիչ ավիացիա ունեցող» բանակը անզոր էր նիկոլա-ադրբեջանական տանդեմի հարձակման դեմ, ինչպես նաև, այն որ բանակի «բարեփոխումների» հետևանքով, բարեփոխվում է միայն ՊՆ նախարար՝ Սուրեն Պապիկյանի կյանքը:
Հայոց բանակը ապաքաղաքական մարմինն է և բանակը քաղաքականացնելով, վարկաբեկելով ու 44 օրյա պատերազմի պարտությունում թիվ մեկ պատասխանատու նշանակելով, խոսում է միայն այն մասին, որ «5-րդ շարասյան» ներդրումը իրականացվում է այս օրերին՝ բանակը վերջնականապես կազմաքանդելու նպատակով:
Այսուհետ անընդունելի և դատապարտելի ենք համարում՝ Հայոց բանակի վարկաբեկումը ու կազմաքանդումը:
Հ.Գ. Զավեշտալի է լինելու, եթե մի օր պարզվի, որ ՊՆ նախարար՝ Սուրեն Պապիկյանի կյանքը բարեփոխվում է պայմանագրային զինծառայողներին չտրամադրված բնակարանների և արձակուրդային վճարումների գումարների հաշվին:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն