ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ արդարադատության նախարար պարոն Մինասյանին
Այս հրապարակումը երեկ է եղել։ Այսօր կապվել եմ ՀՀ արդարադատության նախարարություն և պարզել, որ կարեն հունանյանն իսկապես դիմել է ներման հարցերով զբաղվող հանձնաժողովին, որի իրավունքն ուներ։ Այդ հանձնաժողովում գործընթացը գաղտնի է, հետևապես այդքանով սահմանափակվեցին։ Իմ հարցին, թե որպես տուժողի իրավահաջորդ ինչո՞ւ չեմ ստացել նույնաբովանդակ նամակ, որի մասին հաղորդման մեջ պատմում է Անժելա Թովմասյանը, պատասխանեցին, թե ՔՐՕՐ-ի ինչ որ հոդվածներով պայմանավորված, որոնք ինձ համար անհասկանալի են, պարտավոր չէին ինձ տեղեկացնել,։ Անկախ նրանից ես ստացել եմ այդ նամակը, թե՝ ոչ, բարձրաձայնում եմ իմ տեսակետը՝ կարեն հունանյան տականքը իր պատիժը պիտի կրի ՑՄԱՀ։ Համոզված եմ, որ ոչ մի հանձնաժողով չի կարող բավարարել այդ հանցագործ-ահաբեկչի ներման դիմումը, ՈՎ ԷԼ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՄ ՆԱԽԱԳԱՀԸ։
Հենց նա՛ է սպանել իմ ամուսնուն։ Ո՛Չ ՄԻ ՆԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ, Ո՛Չ ՄԻ։
Միևնույն ժամանակ արդարադատության փոխնախարար պարոն Բալյանը ինձ հորդորեց չանհանգստանալ, բայց ես անհանգիստ եմ, քանի այդ տականքներն իրավունք ունեն ներման դիմում գրել։ Ուզում եմ անհանգստությունս փոխանցել ՀՀ արդարադատության նախարար պարոն Գրիգոր Մինասյանին։