Axiom-ը ներկայացրել է սկաֆանդրը, որով տիեզերագնացները 2025 թ․ կթռչեն Լուսին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Axiom-ը ներկայացրել է սկաֆանդրը, որով տիեզերագնացները 2025 թ․ կթռչեն Լուսին

Axiom Space ընկերությունը ներկայացրել է տիեզերական կոստյումի նախատիպը, որն ԱՄՆ տիեզերագնացները կկրեն Artemis III առաքելության (նախատեսված է 2025 թ.) շրջանակում Լուսին թռչելիս: Նոր սկաֆանդրն ավելի ճկուն կլինի և ավելի լավ կպաշտպանի տիեզերագնացներին տիեզերքի խիստ պայմաններից։

Ավելի քան 50 տարի Apollo առաքելությունների տիեզերագնացները կրել են NASA-ի տիեզերական կոստյումները: Այնուամենայնիվ, 2022 թ․ NASA-ն տիեզերական զբոսաշրջության և տիեզերական տեխնոլոգիաների Axiom ընկերությանը պատվիրեց հաջորդ սերնդի սկաֆանդրեր պատրաստել լուսնային ապագա առաքելությունների համար: Այս պատվերի համար գործակալությունը վճարել է 228,5 մլն դոլար՝ 1,26 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում:

Axiom-ի մասնագետները որպես հիմք են վերցել NASA-ի ինժեներների մշակած դասական xEMU (Extravehicular Mobility Unit) տիեզերական կոստյումը, բայց փոփոխել են այն, որպեսզի այն ապահովի «շարժունակություն բաց տիեզերքում»։ Դա արտացոլված է նաև դրա անվան մեջ՝ AxEMU (Axiom Extravehicular Mobility Unit): Նոր սկաֆանդրը պետք է լինի ավելի ճկուն և ապահովի ավելի լավ պաշտպանություն տիեզերքի դաժան պայմաններում: Այն նաև պետք է հագեցած լինի մասնագիտացված որոշ գործիքներով՝ նախատեսված գիտական ​​հետազոտությունների համար:

Ավելի մանրամասն՝ news.am