Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բլոգնյուզը հարցազրույցի կանչեց, առիթ եղավ երկուսով տնից պոկվել ու մի հրաշալի երեկո անցկացնել զրույցից հետո 🙂
Բաներ կան, որ անբացատրելի են: Դու հանդիպում ես մարդուն, շփվում ու հասկանում, որ այդ մարդու կողքին ժամանակը կանգ է առնում: Նրա կողքին դու չես նյարդայնանում, ժամացույցին չես նայում, քեզ ազատ ես զգում, մտքերդ ազատ ես արտահայտում ու չես լարվում, որ նա սխալ կհասկանա կամ չի հասկանա: Սիրո մեջ, ընտանեկան հարաբերությունների մեջ պետք է լինի հարմոնիա: Մեկը մյուսին պետք է չլարեն:
Մեկ այլ բան է ընկերություն անելու փուլը, մեկ այլ բան՝ ընտանեկան կյանքը: Այն ավելի բարդ պրոցես է: Դա մի համալսարան է, որտեղ ամբողջ կյանքում պետք է սովորես, անցնես բակալավրից մագիստրատուրա, ապա ասպիրանտուրա և այդպես շարունակ: Քո ընտանիքը և տունը պետք է լինի այն վայրը, որտեղ միշտ ցանկանաս վերադառնալ, ինչպես նաև այն վայրը, որտեղից ցանկանաս հեռանալ միայն էլ ավելի շատ բարիքներ ստեղծելու համար:
ՍԵՐԸ երջանկություն է, հանգստություն, հարգանք և կարոտ»: