
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայություն փետրվարի 11-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնությա ն հետ կապի վարչությանից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1938 թ. ծնված Լ. Հ.-ի դին: