Մարդ քաղաքականապես որքան բոբիկ պետք է լինի, որ Ռուսաստանին առաջարկի դիմի ՄԱԿ -ի Անվտանգության Խորհուրդ՝ Արցախ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Чучело гороховое
Մարդ քաղաքականապես որքան բոբիկ պետք է լինի,որ Ռուսաստանին առաջարկի դիմի ՄԱԿ -ի Անվտանգության Խորհուրդ ՝Արցախ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով։
Նիկոլը կարո՞ղ է գիտի ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն «ախպերներ» են
ՌԴ -ն ու Արեւմուտքն Ուկրաինայում բացահայտ պատերազմի մեջ են,ավելին Դմիտրի Մեդվեդեւի կարծիքով նրանք այս պահին թշնամիներ են։
Ու այս իրավիճակում մտքի հանճար Փաշինյանն առաջարկում է ՌԴ-ին նաեւ դիմել ԱՄՆ-ին,Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային՝ՄԱԿ ԱԽ անդամներին։
Ականջը կանչի մեր ուսուցչուհի Գլաֆիրա Կոնստանտինովնայի,որն այս դեպքերում ասում էր՝ «чучело гороховое»»։