Խաչիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Ի՞նչ են կախում մեր սիրելի տաքսիստներն իրենց մեքենաներում, որտե՞ղ են այդ թալիսմանները պատրաստված, ո՞վ է նվիրել, ի՞նչ իմաստ ունի յուրաքանչյուրը կախված թալիսմանը նրանց համար։
Ամեն անգամ տաքսի նստելիս այսպիսի հարցեր եմ տալիս ինձ ու նրանց, ինչպես նաև նկարում խաչերն ու աստղերը, ուլունքներն ու աղոթքները։ Գրեթե տաքսի չկա, որ նման մի բան կախված չլինի։ Ահա դրանցից մի քանիսը»։