Արհեստական բանականություն vs մարդ. որ մասնագիտությունները կվերանան
Advertisement 1000 x 90

Արհեստական բանականություն vs մարդ. որ մասնագիտությունները կվերանան

OpenAI ընկերության արհեստական բանականությամբ աշխատող չատբոտի նոր տարբերակը՝  GPT-4-ը, պատրաստակամություն է հայտնել փոխարինել մարդկանց այսօր գոյություն ունեցող 20 մասնագիտություններում։ Ցուցակը Twitter-ում հրապարակել է լրագրող Ռոուան Չունգը։

«20 մասնագիտություններ, որոնց կփոխարինի GPT-4-ը, ըստ հենց GPT-4-ի»,- գրել է նա: Չատբոտին ուղղված հարցման մեջ Չունգը խնդրել է ստեղծել աղյուսակ, որտեղ ԱԲ-ն պետք է նշի մասնագիտության անվանումը և անձի այն հատկությունները, որոնց GPT-4-ը կփոխարինի աշխատանքային պարտականությունները կատարելու համար:

Ցանկում ներառված են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են՝

  • Թարգմանիչը,
  • Մասնավոր ուսուցիչը,
  • Տվյալների մուտքագրման մասնագետը,
  • Աջակցության ծառայության ներկայացուցիչը,
  • Սրբագրիչը,
  • Իրավաբանի օգնականը,
  • Հաշվապահը,
  • Եվ քոփիռայթերը։

Չատբոտը նաև պատրաստակամություն է հայտնել փոխարինել՝

  • Շուկայի հետազոտության վերլուծաբանին,
  • Սոցիալական մեդիայի մենեջերին,
  • Հանդիպումներ պլանավորողին,
  • Հեռավաճառողին,
  • Վիրտուալ օգնականին,
  • Տրանսկրիպցիոնիստին (աուդիոյից տեքստային թարգմանություն),
  • Լրագրողին։

Ցուցակի վերջին հինգ մասնագիտությունների թվում են՝

  • Զբոսաշրջային գործակալը,
  • Տեխնիկական աջակցության վերլուծաբանը,
  • Էլեկտրոնային փաստաշրջանառության վերլուծաբանը,
  • Բովանդակության մոդերատորը
  • Եվ HR մասնագետը։

Հրապարակման տակ արված մեկնաբանություններում շատ օգտատերեր համաձայնել են ԱԲ-ի այս ցուցակի հետ: Որոշ օգտատերերի կարծիքով՝ «կգոյատևեն» միայն այն մասնագիտությունները, որոնք պահանջում են առավելագույն ճշգրտություն և որոնցից կախված կլինի մարդու կյանքը։

news.am