Խնդրում եմ կիսվել ….
#ՈւմԷԽանգարումԳեներալԽաչատուրովը
Ի՞նչ նպատակով են երեկ կալանավորել Հայկական Բանակի ամենուժեղ, ամենաազնիվ, ամենահայրենասեր զինվորականներից մեկին՝ Գեներալ-Մայոր Գրիգորի Խաչատուրովին:
2 տարի մեր զինվորականների հետ աշխատել եմ Տավուշում՝ սահմանների ամրապնդման վրա, շատ-շատ անգամներ եղել եմ այնտեղ. ամենահամարձակ զինվորներից, սպաներից մինչև բանակի ամենահարգված գեներալները միշտ մեծ հարգանքով են խոսել գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին: Բոլոր պաշտպանները, առանց բացառության, միայն լավ բաներ էին ասում:
Ո՞ւմ է խանգարում Գեներալ Խաչատուրովը՝ մարդ, ով անհանգստանում է յուրաքանչյուր զինվորի համար, հարգում է յուրաքանչյուր մարդու, համեստ, համարձակ, շատ խելացի, մեծագույն մասնագետ, բարի, նրանից չեն վախենում, նրան հարգում են:
Եվ, իհարկե, այսպիսի զինվորականը թուրքերի ահ ու սարսափն է. կատարյալ ձևով , բարձրակարգ դիրիժորի պես ղեկավարեց գեներալ Խաչատուրովը տավուշյան պատերազմը և ջախջախեց թշնամուն:
Եվ նորից, ո՞ւմ է ձեռնտու Գեներալ Խաչատուրովի բանտարկումը , նամանավանդ այս օրերին, երբ թշնամին բոլոր տեղերում զորքեր է կուտակում, և մեզ օդի ու ջրի պես ուժեղ , բանիմաց , պրոֆեսիոնալ զինվորականներ են պետք:
Հ.Գ. Թե ինչ «մեղադրանքով» են բանտարկել , նույնիսկ իմաստ չունի ասել …. 1999 թվականին եսիմ որ գյուղում, եսիմ ինչ հող են գնել … եսիմ ով, ով մահացել է 2 տարի առաջ , ասել է, որ այդ 5000 մետր հողի գնումը կապ ունի Գ.Խաչատուրովի հետ ։ Շամշադինում ասում են. «Եփած հավի ծիծաղը գալիս է » …. Հիմա էստեղ է ….
Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից