Ժամանակն ընդդեմ էներգիայի
Advertisement 1000 x 90

Ժամանակն ընդդեմ էներգիայի

Ժամանակն ընդդեմ էներգիայի

Մեզ թվում է, թե ժամանակը կառավարելով՝ մենք կարողանում ենք ավելի արդյունավետ դառնալ։ Բայց արդյո՞ք այդպես է։

  1. Ժամանակը մեր տրամադրության տակ չէ, այն գնում է առանց մեր միջամտության, իսկ էներգիան մեր տրամադրության տակ է։

2 Ժամանակը չես կարող հետ բերել, իսկ էներգիան կարող ես վերականգնել։

  1. Եթե դու ունես բավականին շատ ժամանակ, բայց չունես էներգիա, ապա ոչինչ չես անելու, ալարելու ես։
  2. Ժամանակը սահմանափակ է՝ 1440 րոպե մեկ օրում, իսկ էներգիան՝ ոչ, այն կարող ես հանգստից հետո վերականգնել։
  3. Ժամանակի պակասությունից դեռ մարդ չի հյուծվել, բայց էներգիայի պակասից մարդը կարող է հյուծվել։
  4. Դու կարող ես կազմակերպել օրդ՝ ըստ կարևորության գործերն անելու ժամանակ տրամադրել, բայց եթե էներգիադ սպառված է, ապա այդ Time Management-դ ուղղակի անիմաստ է։
  5. Եթե պակասում է ժամանակդ, այսինքն չես հասցնում գործերդ ապա վազում ես, շտապում ես, երբեմն ինչ-որ բաներ կիսատ ես թողնում, սթրեսի մեջ ես ընկնում ու էլ ավելի ես ընկղմվում այդ թոհուբոհի մեջ։ Իսկ երբ պակասում է էներգիադ, պառկում ես, երաժշտություն ես լսում, լողանում ես, հանգստանում ես, յոգա ես անում, կամ էլ մարզվում ես, որ վերականգնվես։ Ժամանակի պակասի հետևանքով արած քայլերն ու էներգիայի պակասի հետևանքով արած քայլերը լրիվ տարբեր էֆեկտ են տալիս։
  6. Եթե դու ունես ժամանակ, բայց չունես էներգիա, ապա ոչինչ չես անելու, իսկ եթե ունես էներգիա, ապա կարող ես ճիշտ բաշխել ժամանակդ՝ գործ, ընտանիք, ընկերներ, հոբբի և այլն։
  7. Եթե դու հոգնած ես, էներգիա չունես, ապա ինչքան էլ ուզում է քնես, միևնույնն է ուշ ես արթնանալու, իսկ ուշ արթնանալ նշանակում է էներգիա չունենալ, անհավես լինել, ոչինչ չհասցնել, ինչքան էլ ուզում է թայմ մենեջմենթի գուրու լինես։
  8. Սոց ցանցերը ժամանակ չեն տանում, այլ էներգիա, ժողովները ժամանակ չեն տանում, այլ էներգիա, աշխատանքի արդյունավետությունը կախված չէ աշխատանքի ժամերից, այլ թե ինչքան էներգիա ունես, որ գործն իդեալական անես, սպորտը միայն ժամանակից չի կախված, այլ նաև էներգիայից, թե ինչքան ուժ ունես քո մկաններում և այսպես շարունակ։

Այնպես որ ինչպես ամերիկացիներն են ասում ՝ Manage Your Energy, Not Your Time, լրիվ համահունչ է մեր իրականությանը։

Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր