Մարտի 18-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի 53/1 հասցեում գտնվող «Գուավա» խանութ-սրահի ձայնային ազդանշանը միացել է և ներսում խիտ ծուխ է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Այրվել է պահեստային հատվածում գնտվող մեծ չափի հագուստ և կոշկեղեն։ Խանութին պատճառվել է մոտ 15 միլիոն դրամի վնաս։