Ներկայացվել է Gen-2 նեյրոցանցը, որը տեքստի հիման վրա տեսանյութեր է ստեղծում
Advertisement 1000 x 90

Ներկայացվել է Gen-2 նեյրոցանցը, որը տեքստի հիման վրա տեսանյութեր է ստեղծում

Runway ստարտափը, որը հայտնի է տեքստի վրա հիմնված պատկերների հանրահայտ գեներատորի՝ Stable Diffusion-ի ստեղծման գործում իր մասնակցությամբ, հայտարարել է նոր նեյրոնային ցանցի մասին, որը հնարավորություն է տալիս տեքստի հիմա վրա տեսանյութեր ստեղծել։

Gen-2 նեյրոնային ցանցը կարող է ցանկացած տեքստային նկարագրություն վերածել երեք վայրկյանանոց (այս փուլում դեռ այդքան տևողությամբ) տեսահոլովակ՝ լայն հնարավորություններ բացելով վիդեո բովանդակություն ստեղծողների համար։

Ի տարբերություն իր նախորդի՝ Stable Diffusion-ի, Gen-2 նեյրոնային ցանցն ի սկզբանե բաց կամ լայնորեն հասանելի չի լինի՝ տարբեր պատճառներով: Փոխարենը, օգտատերերը կարող են արհեստական բանականությամբ աշխատող այս տեխնոլոգիա մուտք գործել Discord-ի միջոցով՝ միանալով Runway կայքում արդեն գոյացած հերթին:

Արհեստական ​​բանականության աշխարհում տեքստի հիման վրա տեսանյութ ստեղծելու գաղափարը նոր չէ ։ Տեխնոլոգիական հսկաները 2022 թ․ վերջին հրապարակել էին հետազոտական ​​հոդվածներ նմանատիպ տեքստային վիդեոմոդելների վերաբերյալ: Սակայն Runway Gen-2 մոդելն առանձնանում է նրանով, որ հասանելի կլինի մեծ թվով օգտատերերի։

Տեքստային նկարագրություններից տեսանյութեր ստեղծելու հնարավորությունը կարող է պարզեցնել արտադրության գործընթացը, նվազեցնել ծախսերը և արվեստագետներին հնարավորություն տալ հեշտությամբ կյանքի կոչել իրենց գաղափարները:

news.am