iPhone 15 Pro-ն ձայնի կարգավորման սենսորային կոճակներ կունենա․ համացանցում նոր լուսանկարներ են հրապարակվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

iPhone 15 Pro-ն ձայնի կարգավորման սենսորային կոճակներ կունենա․ համացանցում նոր լուսանկարներ են հրապարակվել

ShrimpApplePro անունով Twitter-ի օգտատերը հրապարակել է iPhone 15 Pro-ի նոր ռենդերային լուսանկար, որտեղ հստակ երևում են ձայնի կարգավորման սենսորային կոճակները, այս մասին տեղեկացնում է 9To5Mac պարբերականը, որը ինսայդեր ShrimpApplePro-ին վստահելի աղբյուր է համարում:

Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ iPhone-ների, նոր մոդելն ունի ձայնի մեկ ընդհանուր կոճակ, այլ ոչ թե երկու առանձին կոճակներ։ Բացի դրանից, ձայնի կարգավորման կոճակի կողքին ռենդերային լուսանկարում երևում է ևս մեկ կոճակ, որը հավանաբար ձայնն ամբողջությամբ խլացնելու համար է։ Այս կոճակը, ըստ երևույթին, նույնպես սենսորային կլինի:

Լուսանկարում ևս մեկ հետաքրքիր դետալ է երևում, որը գրավել է 9To5Mac-ի ուշադրությունը․ խոսքը տեսախցիկի բլոկի հատվածի մասին է: Կայքը նշում է, որ այն հեռախոսի կորպուսից շատ դուրս չի ցցվի, որքան iPhone 14 Pro-ի և ավելի հին մոդելների պարագայում է։

9To5Mac-ը նաև նշել է, որ iPhone 15-ի և iPhone 15 Plus-ի բազային մոդելները կստանան ձայնի և միացման մեխանիկական կոճակներ:

news.am