Հայրենակիցներ, Տելեգրամում նորից ապատեղեկատվության մեծ ալիք է սկսվել։ Այս մասին հայտնում է Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ինքն էլ առանց այդ էլ ծանր պայմաններում, կարևոր է հետևել մի քանի կանոններին Տելեգրամից տեղեկատվության ստանալու պահով (եւ ոչ միայն Տելեգրամից).
- Եթե Տելեգրամ ալիքը նոր եք գտել, գոնե մի ամիս այն համարեք մոխրագույն դաշտից, չստուգված։ Մինչեւ չստուգեք, մի համարեք վստահելի աղբյուր։
- Մի համարեք վստահելի ալիքը, որտեղ անընդհատ հղումներ են արվում անհայտ աղբյուրներին։ Օրինակ, ինչպես գրում է գերմանական մամուլը, կամ ղրղզական Տելեգրամ ալիքները, մեր աղբյուրը Պենտագոնում եւ այլն։ Իհարկե, լավ ալիքները նույնպես կարող են պարբերաբար նման հղումներ անել։ Բայց ոչ օրեկան հինգ անգամ։
- Նորմալ ալիքները չեն սխալվում անընդհատ։ Եթե սխալվում են (բոլորի հետ լինում է), ընդունում են սխալը
- Բոլոր այլ ալիքները հարկավոր է համարել չստուգված։ Կարդում ենք, բայց չենք վստահում։ Կարող ա լավն են, բայց դեռ պետք ա ստուգել։
- Ամեն չստուգված տեղեկատվություն չենք տարածում։ Որ չդառնանք ապատեղեկատվության մեխանիզմի մաս։
Ես չեմ տարածում ստուգված ալիքների ցանկ, քանի որ մի քիչ սուբյեկտիվ հարց է, հետո մեկին կմոռանաս, մյուսին չգիտես, ավելացնես, թե ոչ։
Ավելի լավ է, ամեն մեկը իր համար այդ ցանկը կազմը։ Հաշվի առնելով վերոհիշյալը։
Հիմա, այն մասին, թե այդ ինչ ալիքներ են, որ խուճապ են տարածում։
-
- Մի մասը ստեղծված է թշնամու կողմից
- Կան, որ կառավարվում են այլ երկրներից, որոնք խորը հետաքրքրություն ունեն մեր երկրի հանդեպ
- Ալիքներ, որոնց ադմինները 2 կետի երկրների անվճար եւ վճարովի ֆանատներն են
- Փառասեր ադմինները, որոնք ամեն կերպ ուզում են հայտնի ալիք ունենալ, անկախ մեթոդներից
- Ալիքներ, որոնց ադմինները պարզապես ապուշ են։
- Ալիքներ, որոնց ադմինները դեռ նոր են իրենց փորձում այս ոլորտում։ Նորմալ մարդիկ են, բայց խակ են դեռ»,-նշել է նա։