Ջերմաստիճանը կբարձրանա
Advertisement 1000 x 90

Ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում այսօր ցերեկը, մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին սպասվում է կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 23-26-ը, 27-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։