Ստավրոպոլի տարածաշրջանային հեռուստաալիքը հեռարձակել է եղանակի կանխատեսում, որն ամբողջությամբ ստեղծվել է նեյրոնային ցանցերի կողմից։ Տեքստը, գրաֆիկան և հաղորդավարուհին ստեղծվել են մաթեմատիկական մոդելի միջոցով: Այս մասին հայտնում է «СвоеТВ» հեռուստաալիքը։
Ընդհանուր առմամբ, «Ապագայի կանխատեսում» թողարկումը պատրաստելու համար օգտագործվել է երեք նեյրոնային ցանց, որը կդառնա կանոնավոր։ Հաղորդավարուհին, որին «եղանակային» անունով են կոչել՝ Սնեժանա Տումանովա (պատկերավոր ասած՝ Ձյունե Ամպամածովան), ամբողջովին գեներացվել է համակարգչով, ծրագիրը գրում է տեքստ՝ հիմնվելով Ստավրոպոլի օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների վրա, ինչպես նաև ստեղծում է ֆոնային գրաֆիկա։
Հաղորդավարը հավակնոտ է և նպատակ ունի ամբողջությամբ փոխարինել մարդկային մրցակիցներին: Միաժամանակ, հեռուստաալիքի ղեկավարությունը դեռևս մտադիր չէ հրաժարվել իրական հաղորդավարի կողմից եղանակի կանխատեսման մատուցման դասական տարբերակից, ասել են հեռուստաալիքի ներկայացուցիչները։
Համակարգչային Տումանովան եթեր կհեռարձակվի օրական հինգ անգամ՝ կարճ լրատվական թողարկումներից անմիջապես հետո։