«ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը երբեք այդքան անբովանդակ չի եղել»․ Դանիել Իոաննիսյան
Advertisement 1000 x 90

«ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը երբեք այդքան անբովանդակ չի եղել»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանի գրառումը․

«ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանը երբեք այդքան անբովանդակ չի եղել

Խորհրդարանի 107 պատգամավորներից և որևէ մեկը գործադիրին հարց չտվեց՝

  1. Զինված ուժերի բարեփոխումներից
  2. Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումից
  3. Սպանությունների քանակի աճից կամ դրանց բացահայտման քանակի նվազումից
  4. Վտանգավոր թմրանյութերի (մետամֆիտամինի ու Ափիոնատիպ նյութերի) տարածման դեմ պայքարից
  5. ՃՏՊ-ների արդյունքում զոհերի ռեկորդային քանակից ու դրա հակազդման տեսլականի բացակայությունից
  6. Կոռուպցիայի դեմ պայքարից
  7. Դատաիրավական բարեփոխումներից
  8. Կրթական բարեփոխումներից
  9. ՌԴ ԱԳՆ հայտարարած Հայաստանում ռուսական դպրոցների քանակի ավելացման մասին միստիկ պայմանավորվածությունից
  10. Դիվանագիտական կորպուսի բարեփոխումներից (կամ դրանց բացակայությունից)

Ցանկը շարունակեք ինքներդ…»։



Նման նյութեր