«30 տարի հայրենիքին ամեն ինչ տված զինվորականին վարկաբեկելը ոչ այլ ինչ է, քան հարված բանակի հիմքերին»
Advertisement 1000 x 90

«30 տարի հայրենիքին ամեն ինչ տված զինվորականին վարկաբեկելը ոչ այլ ինչ է, քան հարված բանակի հիմքերին»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Արդեն 7 ամիս է՝ կալանքի տակ է ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ-ում տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրած Միքայել Արզումանյանը:

Նրա կալանավորման իշխանական դրդապատճառների մասին շատ է խոսվել, սակայն վերջին ասուլիսում նրա անունն անուղղակի շահարկվեց 5-րդ շարասյան բացահայտումների համատեքստում` նշելով, որ հողեր հանձնելու թեմայով` Շուշիի գործով, բարձրաստիճան զինվորական կա կալանավորված:

Գեներալ Արզումանյանը ՊԲ հրամանատարի առաքելությունը ստանձնեց պատերազմի վերջին տասնօրյակում, երբ իրավիճակը բոլոր ուղղություններում չափազանց ծանր էր:

Այդպիսի իրավիճակում ամեն մարդ ՊԲ հրամանատարությունը չէր ստանձնի և այս պայմաններում Արզումանյանի անունը նույնիսկ անուղղակի ձևով դավաճանության հետ կապելը, պարզապես բխում է այս իշխանության անբարոյական հետագծից:

Արզումանյանի անձի հետ կապված հազար հարց ու խնդիր կարելի է քննարկել, սակայն նրա նվիրվածությունն ու անմնացորդ ծառայությունը Հայաստանին ու Արցախին քննարկելի չէ:

Դատարանի վճռի բացակայության, փաշինյանական անփառունակ արդարադատության պայմաններում, ՊԲ ակունքներում գտնվող և 3 տասնամյակ հայրենիքին ամեն ինչ տված զինվորականին վարկաբեկելը, ծանր հանցագործության մեջ մեղադրելը, ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարված բանակի հիմքերին, զինվորականներին և բոլոր այն անձանց, ովքեր նվիրական ծառայություն են կրել ու կրում հայկական բանակում:

Ձեր ուզած ցուցմունքները չի՞ տվել, չի՞ համաձայնել «համագործակցել» հայրենիքի հանձնման գործում, թե՞ ուղղակի սկզբունքային է, չկոտրվող ու դա է ձեզ հունից հանում:

44-օրյա պատերազմի բոլոր դրվագները պետք է խոշորացույցով ուսումնասիրվեն ու յուրաքանչյուրն իր մաս պատասխանատվությունը կրի հայրենիքի կորուստի և հազարավոր զոհերի համար, սակայն դա պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի քննության, այլ ոչ թե փաշինյանական համակարգի սցենարային ու նախապես գրված «եզրակացություններով»»:



Նման նյութեր