Մարտի 15-ին մեկնարկեց Արամ Գևորգյանի կողմից նախաձեռնված դրամահավաք, որի նպատակ 44-օրյա պատերազմում զոհված նորակոչիկ Նարեկ Ավետիսյանի ընտանիքի համար բնակարան գնել էն։ Ընտանիքը բնակվում է վարձով և այդ տունը հանվել է վաճառքի ու ամեն վայրկյան Նարեկի ծնողներն ու 3 անչափահաս եղբայրները կարող են հայտնվել դրսում։
Այդ արշավին միացել են նաև հայկական շոու բիզնեսի որոշ աստղեր, ովքեր իրենց էջերի story բաժնում և ոչ միայն, տարածել են դրամահավաքի վերաբերյալ ինֆորմացիան և կոչ արել իրենց ընկերներին ու հետևորդներին մասնակցել այդ անչափ կարևոր նախաձեռնությանը։
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ևս Ինստագրամի իր սթորի բաժնում անդրադարձել էր դրամահավաքին՝ հրապարակելով նախաձեռնության մասին պատմող հոլովակը։
7 օրերի ընթացքում հավաքվել է անհրաժեշտ 66.000 դոլարից 14.000 դոլարը։ Դուք ևս կարող եք Ձեր ներդրումն ունենալ այս բարի ու կարևոր նախաձեռնության մեջ՝ հետևյալ եղանակներով փոխանցումներ կատարելով։
Դրամահավաքին կարող եք մասնակցել հետևյալ եղանակներով
Բանկային հավելվածով կամ տերմինալներով բանկային քարտին փոխանցելու համար-4847 0400 0444 3334 Converse Bank Suren Avetisyan
Բանկային հաշվեհամարին դրամով փոխանցելու համար- 19300072914800 (AMD Converse Bank) ստացող Suren Аvetisyan
Բանկային հաշվեհամարին դոլարով փոխանցելու համար- 19300585806601 (USD Converse Bank) ստացող Suren Аvetisyan
Բանկային հաշվեհամարին եվրոյով փոխանցելու համար- 19300258751004 (EUR Converse Bank) ստացող Suren Аvetisyan
Իդրամ- 977390257