
Մարտի 23-ին, ժամը 18:00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։