Fabio Verdelli Design Studio դիզայներական ստուդիան ներկայացրել է համակարգչային անլար մկնիկի կոնցեպտ, որի վրա չկան սովորական կոճակներ։ Այս մասին հայտնում է Hypebeast պորտալը։
Dune mouse մկնիկը, որը դեռ նախատիպի փուլում է, արտաքինից նման է Apple Magic Mouse-ին, որի վրա նույնպես ֆիզիկական կոճակներ չկան։
Dune մկնիկը կազմված է ուղղահայաց տեղակայված ապակե 13 կտորներից, որոնց միջև կան փոքրիկ բացվածքներ: Դա ապահովում է ափի օդափոխությունը, որպեսզի այն ավելի քիչ քրտնի երկար աշխատանքի ժամանակ։
Թեև մկնիկը չունի ֆիզիկական երկու կոճակները, այն պահպանում է լազերային լույսի հատվածը, որը մի փոքր բարձրացված է։
Թե երբ կթողարկվի Dune mouse-ը և որքան կարժենա այն, դեռևս չի հաղորդվում: