Ice universe մականունով հայտնի ինսայդերը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ շուտով շուկայում կհայտնվեն ռեկորդային բարակ շրջանակով սմարթֆոններ։
«Լավ լուր։ China Star-ը զանգվածաբար կարտադրի չափազանց նեղ՝ 1 մմ հաստության շրջանակով էկրան։ Բոլոր չորս կողմերում շրջանակը նույնը կլինի: Սա թույլ կտա բարելավել iPhone 15 Pro-ի արդյունքը, որի շրջանակը կունենա 1,55 մմ լայնություն։ Կարծես արդեն գիտեմ, թե որ սմարթֆոնում կհայտնվի նոր էկրանը»,- գրել է Ice universe ինսայդերը։
Բացի դրանից, նա հրապարակել է նոր սմարթֆոնի (հավանաբար TCL) լուսանկարը և առաջարկել գուշակել, թե ինչ սարքի մասին է խոսքը։ Բացի փոքրիկ շրջանակից, նոր սմարթֆոնը կստանա էկրանի տակ գտնվող տեսախցիկ։