Նյույորքյան մի ստարտափ ներկայացրել է սկեյթբորդ, որն անիվներ չունի, փոխարենը այն կարողանում է թռչել, այս մասին տեղեկացնում է Hi-Tech Mail.Ru-ն։
Flyte անունն ստացած սկեյթբորդը պատրաստված է ալյումինից։ Դրա հետ կա նաև հատուկ ստենդ, որի մագնիսական ուժի շնորհիվ էլ սկեյթբորդը կարողանում է օդ բարձրանալ։
Այնուամենայնիվ, Flyte-ը կհիասթափեցնի էքստրեմալ սպորտի և նորագույն տեխնոլոգիաների սիրահարներին․ այն հնարավոր չի կարելի քշել, քանզի սկեյթբորդի թռչելու ֆունկցիան զուտ դեկորատիվ բնույթ ունի։
«Այս գոհարը արվեստի և տեխնոլոգիայի կատարյալ համադրություն է և այն երաշխավորված կերպով ձեր կյանքին մոգություն կհաղորդի»,- ասվում է սարքի նկարագրությունում։ Նաև նշվում է, որ ցանկացած մարդ կցանկանա «օդում լողացող իսկական հովերբորդ տեսնել»։ «Իսկ դուք գիտե՞ք որն է ամենահիանալի բանը: Դա անելու համար նույնիսկ պետք չէ կախարդ լինել»,- հավելում են հեղինակները։