Ինչպես են փոխվում տրանսպորտային միջոցների ԱՊՊԱ-ի գներն՝ ըստ պատահարների (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են փոխվում տրանսպորտային միջոցների ԱՊՊԱ-ի գներն՝ ըստ պատահարների

2023թ․ ապրիլի 1-ից ազատականացվում է ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր ապահովագրական ընկերության՝ հաճախորդներին առաջարկել սեփական մոդելի հիման վրա գին-որակ համադրությամբ ծառայություններ: Նշենք, որ գոյություն ունի ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների Բոնուս-Մալուս համակարգ։

Բոնուս-Մալուսը 25 դաս ունի՝

  • 1-ը –  բազիսային դասն է (գործակիցը հավասար է 100%-ի)
  • 9-ը – բոնուսային (ցածր ռիսկային խումբ, որտեղ գործակիցը փոքր է 100%-ից)
  • 15-ը – մալուսային (որոնցից 8-ը՝ միջին, 7-ը՝ բարձր ռիսկային խմբեր են, և որոնց գործակիցը մեծ է 100%-ից)

Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչպես է ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա:

Օրինակ, եթե գտնվում եք ենթադրենք 10-րդ դասում՝ բազիսային խմբում, և Ձեր ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել 1 պատահար, որի արդյունքում ապահովագրական ընկերությունը, հատուցում է կատարել երրորդ անձին 1,800,001-ից ավել ՀՀ դրամ, ապա Դուք ստանում եք մալուս 8 դասի չափով և հայտնվում եք 18-րդ դասում (ապահովագրավճարը ավելանում է 100%-ով)։

Եթե Դուք ունեք մալուսային դաս և առնվազն 4 տարի անընդմեջ որևէ ապահովագրական պատահար տեղի չի ունեցել, որի արդյունքում Ձեր կամ այն անձի պատճառով, ով վարում էր Ձեր մեքենան/մեքենաները, հատուցում է կատարվել, ապա Ձեր մալուսային դասը զրոյանում է (այսինքն՝ Դուք հայտնվում եք 10-րդ դասում)։

Մի քանի տրանսպորտային միջոց ունեցող ապահովագրողները կարող են մանրամասն տեղեկություններ ստանալ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից։

radar.am