Էրիկ Կարապետյանը միանգամից 5 նոր տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էրիկ Կարապետյանը միանգամից 5 նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երգիչ Էրիկ Կարապետյանը թողարկել է իր նոր վիզուալ ալբոմը, որը կոչվում է «Հանուն քեզ»։ Ալբոմն անվանվել է համանուն երգի հիման վրա, որը երգիչն առաջին անգամ կատարել էր իր հարսանիքի օրը։

«Հանուն քեզ» ալբոմում ներառված է հինգ երգ՝ «Իմ լուսին», «Երկուսով», «Քամին տանի», «Միլիոն ու 1» եւ, իհարկե, համանուն՝ «Հանուն քեզ» ստեղծագործությունը։

Բոլոր տեսահոլովակների ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։ Երգերը հեղինակել են Էրիկը, Գրիգոր Կյոկչյանը, Ավետ Բարսեղյանը եւ Հայկոն։