Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից․
«Քանի դեռ աշխատում ես ՔՊ գրասենյակում, և քեզ իշխանությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն և մյուս կառույցները հարկ եղած դեպքում ամենայն ջերմեռանդությամբ պաշտպանում են, քանի դեռ բթացած ու հիպնոսացած հասարակության մոտ որևէ ռեակցիա չի առաջանում դրանից, հակառակը՝ կան քեզ քաջալերողներ, քանի դեռ բարոյականությունն ու արժեքները ցեխերի մեջ են նետված, դու կարող ես տասնյակ հազարավոր նահատակ հայորդիների արյամբ ներծծված Արցախ-հայրենիքն անվանել Ադրբեջան, այնտեղ ծնված և ՀՀ-ն 25 տարի ղեկավարած պետական գործիչներին՝ թուրքեր…
Բայց միայն ԱՌԱՅԺՄ:
Բնության, բանականության, էվոլյուցիոն ու ֆիզիկայի օրենքներին դեմ այս վիճակը չի կարող շարունակվել երկար: Պայթելու է, և շատ շուտով:
Եվ բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու գլուխը բռնած եկեղեցի վազելու արագությունից՝ պատասխան են տալու: Ես և իմ պեսներն ամեն ինչ պահում են, և բոլորը պատասխան են տալու թե՛ դատարանում, թե՛ պատմության, թե՛ բարոյականության ու սերունդների առջև…
Ոչ – ոք չի պլստալու, ոչինչ չի՛ մոռացվելու… Դավաճանության թանգարանում բոլորն իրենց տեղն են ունենալու»: