Սրբուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջից․
«2018 թվականի փետրվարի 8-ին ՀՀ կառավարության N 108-Ն որոշմամբ հաստատվել են “Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին (!!!) ներկայացվող պահանջները”․
Վերը նշված որոշման հավելվածի 7-րդ գլխով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում աճող ծառերի և թփերի ցանկը, որտեղ Prunoideae ենթաընտանիքին դասվող “սակուրա” հավաքական անվանմամբ ծառատեսակը բացակայում է։
Այսպիսով՝ ի լրումն իմ նախորդ գրառմամբ ներկայացրածի (https://www.facebook.com/srbuhi.ghazaryan.524/posts/pfbid04uWq7fjzzqUQyxRp9uGzh3x8z82xJWzoiuFK8oJF4XbRBpsvyX2wmHaW3ZrAZPqQl)
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Խնդրում եմ, քննության առնել վերը նշված իրավական ակտի պահանջների խախտման հանգամանքը և դադարեցնել Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից նախաձեռնած Երևանի ծառերի մասսայական հատման գործընթացը։