10 hնարք, որոնք կօգնեն հեշտացնել որոնումը Google-ում
Advertisement 1000 x 90

10 hնարք, որոնք կօգնեն հեշտացնել որոնումը Google-ում

Մենք մշտական որոնումների մեջ ենք։ Առցանց հարթակում մեր որոնումները հեշտացնում են որոնողական համակարգերը, սակայն դրանց ոչ ճիշտ օգտագործումը հաճախ բարդացնում է ցանկալի արդյունքին հասնելու ճանապարհը։

Գաղտնիք չէ, որ ամենահայտնի և կիրառվող որոնողական համակարգը Google-ն է` օրական 1 միլիարդ ակտիվ օգտատերերով։ Եթե ուզում եք օգտագործել այս գործիքը ավելի արագ և արդյունավետ արդյունքներ ստանալու համար, փորձեք կիրառել ստորև բերված հնարքները։

Հնարք 1 Օգտագործեք բաժինները

Ինչպես հայտնի է՝ Google Search-ում առկա է մի քանի բաժին՝ նկար, տեսանյութ, լուրեր, գրքեր, ավիատոմսեր և ֆինանսներ։ Որոնումն ավելի արդյունավետ դարձնելու ամենահեշտ և արագ հնարքը որոնումն իսկզբանե կոնկրետ բաժնում իրականացնելն է։

Հնարք 2 Գտնել միայն ճշգրիտ համընկնումները

Google-ի ալգորիթմը հիմնականում իրականացվում է ոչ կոնկրետ որոնում։ Սա նշանակում է, որ գտնված էջերը կարող են պարունակել կամ չպարունակել որոնված բառերն ու արտահայտությունները։ Որոնումը կամ դրա մի հատվածը դնելով չակերտների մեջ (օրինակ՝ “որոնվող բառեր”)՝ ալգորիթմին ուղղորդում ենք անելու ավելի խորը որոնում և գտնել միայն այն հղումները, որոնք պարունակում են որոնվող բառերը։

Հնարք 3 Որոնում կոնկրետ կայքում

Եթե ցանկանում եք գտնել որոնման արդյունքներ կոնկրետ աղբյուրից, որոնումից առաջ ավելացրեք site: կայքի_հղում որոնվող արտահայտություն։ Օրինակ՝ որոնման բաժնում գրելով site: tech.news.am chatgpt` կգտնեք ChatGpt գործիքի մասին մեր բոլոր հոդվածները։

Հնարք 4 Որոնում բացառման կարգով

Եթե ցանկանում ենք ֆիլտրել որոնման արդյունքներն այնպես, որ որոնումը չպարունակի որևէ բառ, գրում ենք այդ բառը՝ դիմացից ավելացնելով «-» նշանը (օրինակ` friendly dog breeds -poodle):

Հնարք 5 Բացակայող բառի փոխարինում

Ենթադրենք՝ մոռացել եք ձեզ հետաքրքրող արտահայտության, օրինակ՝ երգի կամ բանաստեղծության մեջ որոշակի բառ և փորձում եք վերհիշել այն։ Որպեսզի որոնողական համակարգին հուշենք, որ արտահայտության մեջ բառ ենք բաց թողել, այդ բառի տեղում ավելացնում ենք «*» նշանը (օրինակ՝ Ես իմ * Հայաստանի) և ստանում ենք բոլոր այն արդյունքները, որոնք լրացնում են տվյալ արտահայտությունը։

Հնարք 6 Տրամաբանական արտահայտություններ

Որոնման մեջ երկու պայմանների միջև դնելով «and» բառը՝ ստանում ենք բոլոր արդյունքները, որոնք պարունակում են և՛ առաջին, և՛ երկրորդ պայմանը։ Իսկ «or» բառի դեպքում գործում է կա՛մ, կա՛մ (գտնել արդյունքներ, որոնք պարունակում են պայմաններից առնվազն մեկը) տարբերակը։

Հնարք 7 Ժամանակային որոնում

Առօրյայում հաճախ է անհրաժեշտություն առաջանում որոնել կոնկրետ ժամանակահատվածում կամ դրանից առաջ/հետո ստեղծված հղումներ և նյութեր։ Ինչ-որ տարեթվից հետո ստեղծված բովանդակությունը գտնելու համար օգտագործվում է «AFTER։» հրահանգը (օրինակ՝ Python tutorials AFTER: 2022), նշված տարեթվից առաջ ստեղվածները՝ «BEFORE։» հրահանգի օգնությամբ: Տարեթվերի միջակայքում գրված բովանդակությունը ստանում ենք դրանց միջև գրելով երկու կետից բաղկացած «․․» նշանը (օրինակ՝ Netflix series 2021..2022)։

Հնարք 8 Նկարների որոնում

Google Search-ը հայտնի է նկարների և տեսանյութերի որոնման հնարավորությամբ։ Հաճախ անհրաժեշտություն է առաջանում գտնել կոնկրետ չափի նկարներ։ Դրանք կարելի է գտնել «imagesize:» հրամանի միջոցով (օրինակ՝ cute animals images imagesize:500×600):

Հնարք 9 Նմանատիպ կայքեր

Որևէ կայքին նման բովանդակությամբ այլ կայքեր գտնելու համար օգտագործեք «related:» հրահանգը (related: Medium.com):

Հնարք 10 Google Scholar

Google Scholar հարթակը հնարավորություն է տալիս որոնել ակադեմիական գրականություն։ Այս գործիքը հատկապես օգտակար կլինի գիտական, հավաստի տեղեկություններ փնտրողներին։

news.am



Նման նյութեր