Ողջունում է ընդդիմադիր խմբակցությունների որոշումը՝ առաջադրելու ՄԻՊ թեկնածու՝ ի դեմս անվանի հանրային գործիչ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ողջունում եմ նաև Էդգար Ղազարյանի որոշումը՝ համաձայնելու առաջադրմանը՝ անգամ այն պայմաններում, երբ քպ-ն ունի միանձնյա որոշում կայացնելու բավարար ձայներ։ Իսկ մենք լավ գիտենք, որ քպ-ն չունի ո՛չ քաղաքական կամք, ո՛չ քաղաքական գիտակցություն՝ ՄԻՊ մանդատը ընդդիմության առաջադրած թեկնածուին փոխանցելու հարցում։
Այս առաջադրումը կարևոր է՝ առնվազն այն առումով, որ վաղը – մյուս օրը քպ-ն չի կարողանա իրեն սրբի տեղ դնել ու ասել՝ «Թո՛ղ ընդդիմությունը թեկնածու առաջադրեր, մենք էլ նրա՛ն կընտրեինք»»,- գրել է Մելիքյանը։