Krisp-ը Product Hunt-ում գործարկել է Krisp 2.0 տարբերակն՝ ավելի անվտանգ, լայն գործառույթներով ու գեներատիվ արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ:
Krisp 2.0-ի օգտին քվեարկել և աջակցել օրվա պրոդուկտ դառնալուն հնարավոր է այստեղ։
«Մենք Krisp-ը սկսել ենք հինգ տարի առաջ՝ արհեստական ինտելեկտի միջոցով առցանց հանդիպումներում արտադրողականությունը բարձրացնելու տեսլականով:
Մենք սկսեցինք «ձայնից»՝ կառուցելով աղմուկը չեղարկելու աշխարհի առաջատար տեխնոլոգիան: Այն հնարավորություն է տալիս միլիոնավոր մասնագետների և աշխարհի հազարավոր լավագույն ապրանքանիշերի ունենալ առցանց հանդիպումներ առանց ֆոնային աղմուկի ու ձայների:
Այսօր մեկ քայլ առաջ ենք գնում, և ես ուրախ եմ հայտարարելու Krisp 2.0-ի թողարկման մասին, որը կներառի մեր հեղափոխական AI Meeting Assistant-ը»,- այս մասին «լինկդին»-ում գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
Krisp-ի նոր տարբերակն ունի անվճար անսահմանափակ տրանսկրիպցիաներ սարքավորման վրա, հանդիպման արդյունքների բարձրորակ ավտոմատացում, աշխատանք ցանկացած ձայնային հավելվածի վրա: