Ու՞մ էր Նիկոլը ապագա խոստանում. երիտասարդների՞ն, որոնք 2018֊ից հետո դարձել են բյուջեն լցնող աշխատուժ, թե՞ թոշակառուներին, ովքեր ամսվա կեսը սոված են անցկացնում։
Ապագա կա՜ արտահայտությամբ Նիկոլը երկրորդ անգամ զավթեց իշխանությունը և բոլոր ոլորտներում նշանակեց իրեն հավատարիմներին` «սեփականաշնորհելով» ամեն ինչ։
Եթե ՔՊ֊ական չես կամ իրենց չես սատարում, ուրեմն տեղ չունես պետական համակարգում։ Ցավոք սրտի այս ամենն ամենաշատն է անդրադառնում երիտասարդների վրա, որովհետև, եթե ունես այնպիսի մասնագիտություն, որով կարող ես աշխատել պետական համակարգում, ապա պետք է պարտադիր իշխանական հայացքներ ունենաս։
Երիտասարդները Հայաստանում չեն գնահատվում, դրա համար էլ շատերը բռնում են արտագաղթի ճանապարհը։ 2018֊ից հետո արտագաղթն ավելացել է և հեռացողները հիմնականում երիտասարդներն են։
Ապագա կա, բայց ու՞մ համար, եթե ոչ իշխանականների։
Լուիզա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից