
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին Մինաս Ավետիսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 33-ամյա Արմեն Դ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018 թ. օգոստոսի 9-ից ՌԴ Սամարա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: