Աշխարհում առաջին «Փոթերֆոնը»․ Ներկայացվել է Redmi Note 12 Turbo Harry Potter Edition-ը՝ Հարրի Փոթերի ոճով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհում առաջին «Փոթերֆոնը»․ Ներկայացվել է Redmi Note 12 Turbo Harry Potter Edition-ը՝ Հարրի Փոթերի ոճով

Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր Redmi Note 12 Turbo սմարթֆոնը եւ դրա հատուկ տարբերակը Հարրի Փոթերի ոճով՝ Redmi Note 12 Turbo Harry Potter Edition-ը՝ օրիգինալ դիզայնով եւ թեմատիկ աքսեսուարներով:

Ինչպես հայտնում է GSMarena.com-ը, «Փոթերֆոնը» մշակվել է Warner Brothers-ի հետ համագործակցության շրջանակում։

Բացի սմարթֆոնից, տուփի մեջ կարելի է գտնել օրիգինալ ձեւավորված աքսեսուարներ:

SIM-ը հանելու սեղմակը, օրինակ, հիշեցնում է 9-րդ եւ 3/4-րդ հարթակը, որից Հարրի Փոթերի սագայի հերոսները հայտնվում էին կախարդական աշխարհում: Կա նաեւ նամակ (Հոգվարթսի՞ց) եւ քարտեզ:

Ինչ վերաբերում է բուն սմարթֆոնին, ապա դրա հետեւի վահանակի վրա պատկերված է Հոգվարթսի խորհրդանիշը, իսկ տեսախցիկի ոսպնյակներն ունեն Հարի Փոթերի ակնոցների տեսքը։ Դրանց կողքը կարելի է նկատել նաեւ կայծակի տեսքով նշան, որը նման է հերոսի ճակատի սպիին։

Ավելի մանրամասն՝ news.am