Սեուլի կառավարությունը գործարկել է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ՝ թվային սեռական հանցագործությունների շուրջօրյա ավտոմատ հայտնաբերման եւ հետեւման համար: Այս մասին հայտնում է Yonhap News գործակալությունը։
Սեռական հողի վրա թվային հանցագործությունների դեմ պայքարի քաղաքային կենտրոնը ներդրել է արհեստական ինտելեկտի վրա հիմնված մոնիթորինգի համակարգ, որը մշակվել է Սեուլի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից, որպեսզի ավտոմատ կերպով որոնի եւ հեռացնի սեռական շահագործման տեսանյութերը սոցիալական ցանցերից եւ կանխի դրանց տարածումը:
Նշվում է, որ սեռական հողի վրա թվային հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնը գործում է շուրջ մեկ տարի։ Այս ընթացքում նա օգնություն է ցույց տվել հանցագործությունների 402 զոհի։ Նրանց կեսից ավելին անչափահասներ են եղել։