
Ամստերդամի քաղաքապետարանը, հետեւելով Նիդեռլանդների կառավարությանը, մտադիր է արգելել TikTok հավելվածը քաղծառայողների աշխատանքային հեռախոսներում, հաջորդիվ կարող է արգելվել Telegram-ը, գրում է NL Times-ը՝ վկայակոչելով քաղաքապետարանի անդամին։
Նրա խոսքով՝ հրաժարվելով նման հավելվածներից՝ Ամստերդամը ցանկանում է կանխել անձնական տվյալների «անվտանգության հնարավոր վտանգը»։ Քաղաքի իշխանությունները չեն բացառում առաջիկայում նաեւ այլ հավելվածների արգելումը, ինչպիսին Telegram-ն է: