
Մարտի 29-ին, ժամը 16:31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, ծառը տապալվել է. վնասվել է երկու ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ի մոտակայքում քամու հետևանքով ծառը տապալվել է` մասամբ վնասելով «Nissan Tiida» և «GAZ 2110» մակնիշների ավտոմեքենաները. ճանապարհը դարձել է մասնակի երթևեկելի։
Փրկարարները կոտրված ծառը մասնատել և հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է։