Փաստորեն, գործող վարչապետը դարձել է մի նոր “արապապյան”: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Վիլսոն-2
Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին։
Եթե այն ժամանակ ամբողջ հույսը Սեւրի պայմանագիրն էր, ապա հիմա նույնպես փորձում են “միջազգային արդարադատության” վրա կառուցել իրենց քաղաքականությունը, նույն փոսն ընկնելու հեռանկարով։
Հաագայի դատարանի ստատուտը ճանաչելու իմաստն այն է, որ փորձում են Ալիեւին տանել Հաագայի դատարան, բայց արդյունքում լարել են հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Երկու դեպքում էլ հիմքում ոչ թե իրական քաղաքականությունն է, այլ եթերային արդարության գաղափարը։
Փաստորեն, գործող վարչապետը դարձել է մի նոր “արապապյան”:
Հաջորդ փուլում կլսենք նոր խմբագրմամբ “Արդարություն, թքել եմ քո ճակատին” բանաստեղծություն եւ հուզիչ “Ուր էիր Աստված” արդեն ժամանակակից սաունդթրեքը»,-գրել է նա։